Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/7/2026
share

Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք չեն կարողանա բուսասանիտարական բեռներ արտահանել առևտրային քանակով․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 10-ից ֆիզիկական անձանց կողմից արգելվում է Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը։ Անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող նման արտադրանքի ընդհանուր քաշը, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն, չի կարող գերազանցել 5 կգ-ը։

«Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։

Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։

Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը»,- նշված է հաղորդագրությունում։

 

facebook sharing button facebook