
Դատարանը «զրոյացրել է» Ղազախստանում Տոկաևի նախագահական ժամկետը։ Այսպիսի եզրակացություն է պարունակում երկրի Սահմանադրական դատարանի որոշումը, գրում է Reuters գործակալությունը։ Գործող պետության ղեկավարի վերընտրվելը, ում լիազորությունները սահմանափակվում են մեկ ժամկետով, հնարավոր է դարձել Ղազախստանի սահմանադրության փոփոխությունների շնորհիվ, որոնք ուժի մեջ են մտել անցյալ շաբաթ և, պաշտոնական տվյալներով, հանրաքվեում արժանացել են քաղաքացիների 87%-ի աջակցությանը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ներկայիս նախագահական ժամկետն ավարտվում է 2029 թվականին։
Դատարանը վճռել է, որ Մայր օրենքի փոփոխության պատճառով դրանում հիշատակված պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը դիտարկվելու է «որպես առաջին ընտրություն կամ նշանակում»։
2022 թվականին Ղազախստանի Սահմանադրության մեջ արդեն իսկ կատարվել էին փոփոխություններ, որոնք սահմանափակում էին նախագահական լիազորությունները մեկ՝ յոթնամյա ժամկետով։ 2024 թվականին Տոկաևը, ով նախագահի պաշտոնակատար էր դարձել դեռևս 2019-ին, հայտարարել էր, որ չի պատրաստվում կրկին փոխել Մայր օրենքը՝ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար։

