
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին, համատեղության կարգով, նշանակել Պակիստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- նշված է հրամանագրում։
Գրիգորյանը 2022 թվականից առ այսօր զբաղեցնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ 2024 թվականից նա, համատեղության կարգով, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն է ղեկավարում նաև Սաուդյան Արաբիայում և Բահրեյնում (երկու դեպքում էլ նստավայրը՝ Աբու Դաբի)

