Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/7/2026
share

Կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 6-ի ցերեկը, 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-11-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ։

 

Հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին` արևմտյան` վայրկյանում 2-5 մետր, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, հուլիս 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

 

Երևանում հուլիսի 6-ի երեկոյան, 7–8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

facebook sharing button facebook