
Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են խուզարկություններ,- հայտնել են կոմիտեից՝ անդրադառնալով հուլիսի 6-ի առավոտից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և վերջինիս պատկանող մի շարք ընկերություններում իրականացվող խուզարկություններին։
«Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ»,-նշել են ՔԿ-ից
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։
ՀՀ քննչական կոմիտեից հաստատել էին տեղեկությունը՝ ընդգծելով, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

