
Հուլիսի 6-ի լուսադեմին 65 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին տեղեկացրել է նրա ընկերը՝ Հարություն Բոգարյանը։
«Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել»,- ասել է նա։
Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ Հուլիսի 17-ին կբոլորեր նրա 65-ամյակը։

