Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/7/2026
share

Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունն ու ընկերությունների տարածքները

Վաղ առավոտից խուզարկություններ են  իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում։ Խուզարկում են նաև կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։

«Հետքի» տեղեկություններով՝ քննչական գործողություններն իրականացվում են փողերի լվացման քրեական վարույթով։

Քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնում։ Մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, և ավելի ուշ հանդես կգան պաշտոնակյան հաղորդագրությամբ․ Հետք

facebook sharing button facebook