
2026թ․ հուլիսի 4-ին տեղացած հորդառատ անձրևից տուժել են Փամբակ համայնքի գրեթե բոլոր բնակավայրերը․ հայտնում են Լոռու մարզի Փամբակի համայնքապետարանից։
«Հեղեղի արդյունքում մեծ վնաս է հասցվել Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրին, որտեղ անանցանելի են դարձել ինչպես ներբնակավայրային բոլոր փողոցները, այնպես էլ գլխավոր փողոցը` հեղեղելով տնամերձ հողատարածքները, մեծ վնաս հասցնելով տնային տնտեսություններին և համայնքային ենթակառուցվածքներին։
Հունիսի 4-ի երեկոյան ժամերից մինչ այս պահը տեղում աշխատում է «Փամբակ Կոմունալ» ՀՈԱԿ-ը` բնակիչների անմիջական մասնակցությամբ։
Մեծածավալ աշխատանքներ են տարվում ջրատարերի և փողոցների մաքրման, հողի շերտի վերացման և ներբնակավայրային փողոցների բարեկարգման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

