
Փարիզյան սուրճ ընկերության հիմնադիր և տնօրեն Տիգրան Հովսեփյանը դիմելով ՀՀ Վարչապետին, նրա աշխատակազմին, Ռոմանոս Մելիքյանին, Գևորգ Պապոյանին և Մեսրոպ Մեսրոպյանին ահազանգում է․ « Նիկոլ Փաշինյան, Ռոմանոս Պետրոսյան, արայիկ Հարությունյան, Մեսրոպ Մեսրոպյան, Գևորգ Պապոյան
Ստիպված դիմում եմ Ձեզ խնդրանքով` կարգավորել այս իրավիճակը, քանզի ես անզոր եմ: Ես՝ Տիգրան Հովսեփյանս, լինելով «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր և տնօրեն, շատ սիրող և գնահատող մեր երկիրը, լինելով գործարար և մեր երկրի համար ստեղծող մարդ, այս մեկ ամիս է գտնվում եմ անելանելի վիճակում,։ Պատճառը՝ Ձորաղբյուր գյուղի հոսանքի անջատումներն են օրեկան մոտ 15 ժամով, որոնք ցավոք կրում են մշտական բնույթ։ Պարալիզացված է Փարիզյան գործարանի բնականոն աշխատանքը և առաքումը, քանզի ամեն ինչ աշխատում է հոսանքով, կրում ենք մեծ վնասներ։ Բազմաթիվ անգամ զանգահարել ենք թեժ գիծ՝ 180, ասում են՝ երևի կկարգավորվի, տեղյակ չեն իրավիճակից, էլեկտրիկները ասում են՝ մեզ չեն ուղարկում վթարը պարզելու, այժմ ևս առանց հոսանքի ենք և ոչ մի պատասխան չեն տալիս։ Ասում են դիմեք գրավոր նամակով․ չեն ասում ո՞ւմ դիմեմ, այդ իսկ պատճառով դիմում եմ Ձեզ։ Վաղը աշխատանքային օր է, տեղյակ չեմ ի՞նչ եմ անելու, ինչպե՞ս ենք արտադրանք տալու, ինչպե՞ս ենք առաքում կազմակերպելու: Հուսով եմ այս նամակը տեղ կհասնի, երբեք չեմ լքելու իմ երկիրը, կարծում եմ Դուք կաջակցեք, որ այս հարցը շուտ լուծվի, հուսով եմ տեղյակ չեք ՀԷՑ-ի այս խայտառակ վիճակի մասին, շտկեք այն, աջակցեք գործարարներին՝ ոչ թե գցեք այս անելանելի վիճակի մեջ:
Հուսով եմ ,որ վաղը հոսանք կունենանք և Փարիզյան սուրճը սեր և ջերմություն կտա բոլորին»:

