
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 5-ին։ Օրը ընտրվել է, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 1995թ․ հուլիսի 5-ին ժողովրդական հանրաքվեով ընդունվել է առաջին Սահմանադրությունը։
Սահմանադրության նախագծի ստեղծման ժամանակ հաշվի են առնվել եվրոպական ժողովրդավարական երկրների, հատկապես Ֆրանսիայի (Հնգերորդ հանրապետության) սահմանադրական մոդելը։
Սահմանադրությունը տարիների ընթացքում ենթարկվել է երեք խոշոր փոփոխությունների՝ կառավարման մոդելը փոխելու և մարդու իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով․
Առաջին փոփոխությունը կատարվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին հանրաքվեոի միջոցով; Կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝
- Անցում կատարվեց կիսանախագահական կառավարման համակարգի։
- Թուլացվեցին նախագահի լիազորությունները, ընդլայնվեցին Ազգային ժողովի և Կառավարության իրավունքները
- Թույլատրվեց երկքաղաքացիությունը։
Երկրորդ փոփոխությունը կատարվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի միջոցով․
- Կատարվեց արմատական անցում խորհրդարանական կառավարման համակարգի։
- Երկրի փաստացի ղեկավարումն անցավ վարչապետին և կառավարությանը։
- Նախագահի դերը դարձավ հիմնականում ներկայացուցչական (ընտրվում է խորհրդարանի, այլ ոչ թե ժողովրդի կողմից)։
Երրորդ փոփոխությունն էլ իրականացվեց 2020 թվականի հունիս ԱԺ որոշման հիման վրա, կարատվեց հետևյալ փոփոխությունը՝
- Փոփոխություններ կատարվեցին Սահմանադրական դատարանի (ՍԴ) կազմի ձևավորման և դատավորների պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ։

