Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/7/2026
share

Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղ ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու՝ դանակահարված վիճակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վիրավորները Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրն են։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե որտեղ են նրանք դանակահարվել։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել։
Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ջրաշեն գյուղից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 1 քաղաքացի, ով Արեն Վարդանյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ռազմական ոստիկանության ծառայող է և առնչություն ունի այս միջադեպի հետ։  

facebook sharing button facebook