Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/7/2026
share

ԱԺ-ն ընդունած նոր նախագծով ընտրակաշառքի համար պատիժները խստացվել են

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3-ին 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալխաս Ղազարյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած նախագծերի փաթեթը, որով խստացվում են սահմանված պատժաչափերն ընտրակաշառքի համար:

 

Հեղինակները նշում են, որ  նախատեսված պատժի խստացումը լրացուցիչ երաշխիքներ կստեղծի նմանատիպ իրավախախտումների կանխարգելման և նվազեցման համար: Փոփոխությունների համաձայն՝ ընտրակաշառք ստանալու համար նախկինում սահմանված 1-3 տարվա ազատազրկումը փոխարինվել է 2-5 տարով, իսկ ընտրակաշառք տալու համար նախատեսված 3-6 տարվա ազատազրկումը խստացվել է՝ դառնալով 4-8 տարի։

 

Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար սահմանված պատիժը նույնպես խստացվել է՝ 3-6 տարվա փոխարեն սահմանվել է 4-8 տարվա ազատազրկում։ Բացի այդ, ընտրակաշառք ստանալու կամ տալու հարցում միջնորդելու համար դատապարտված անձանց ցմահ կարգելվի զբաղեցնել պետական և համայնքային պաշտոններ։

facebook sharing button facebook