Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/7/2026
share

Ավելի քան 2000 մարդ է մահացել Ֆրանսիայում սաստիկ շոգի պատճառով

Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտարարել է, որ երկրում ավելի քան 2000 մարդ է մահացել տապի ալիքի պատճառով։ Այս մասին նա ասել է TF1-ի եթերում:

Նա նշել է, որ հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում մահացությունների թիվը կազմել է 2025։

Նա նշել է, որ այս տեղեկատվությունը հիմնված է բոլոր մահվան վկայականների միայն 60%-ի վրա, ուստի վերջնական թիվը կարող է փոխվել։ Նա նաև նշել է 45 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում մահացությունների աճ։

Սաստիկ շոգն ազդել է եվրոպական երկրների զգալի մասի վրա։ Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը երկրի 96 դեպարտամենտներից 72-ում հայտարարել է եղանակային տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։

Ջերմաստիճանը մոտեցել է 40 աստիճան Ցելսիուսի, իսկ որոշ տեղերում նույնիսկ գերազանցել է այն։ Իրավիճակը հատկապես ծանր է նաև Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում և Հունաստանում։ 

facebook sharing button facebook