
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց օրենքի նախագիծը, որով սահմանափակվում է արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը։ Նոր կարգավորմամբ՝ քվեարկելու իրավունքից կզրկվեն այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակների հրապարակմանը նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի չեն գտնվել Հայաստանում։ Բացառություններ նախատեսվում են միայն ուսման նպատակով արտերկրում գտնվողների և պետական գործուղման մեկնածների համար։
Մի շարք հասարակական կազմակերպություններ նախագիծը խիստ քննադատության էին արժանացել։

