Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/7/2026
share

Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել

Ծայրահեղ շոգից տուժած Նյու Յորքի քաղաքային իշխանությունները բնակիչներին տարբեր լեզուներով, տեղեկացնում են այն վայրերի մասին, որտեղ հնարավոր է զովանալ։ Այս մասին տեղեկանում ենք Լևոն Ազիզյանի ֆեյսբուքի էջից։

Չորեքշաբթի օրվանից քաղաքը հայտնվել է վտանգավոր շոգի ալիքի ազդեցության տակ։ Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև շաբաթ կարող է հասնել +44°C-ի։ Ներկայումս քաղաքում ջերմաչափերի ցուցմունքները մոտենում են +38°C-ի։ Աննոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքով քաղաքի որոշ փողոցներում ասֆալտը սկսել է հալվել։ Ճանապարհածածկույթն այնքան է փափկել, որ այն հնարավոր է վնասել նույնիսկ ձեռքով։

Շոգի հետևանքները մեղմելու նպատակով քաղաքային իշխանությունները բացել են հատուկ «զովացման կենտրոններ»՝ օդորակիչներով ապահովված տարածքներ, որոնք գործում են գրադարաններում, համայնքային կենտրոններում և այլ հասարակական շենքերում։

facebook sharing button facebook