
ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանը հուլիսի 28 -ին՝ ժամը 12:00 -ին ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում (ք. Բերդ, Լևոն Բեկի 5, 3-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) հանրային լսում է նախաձեռնել Տավուշ գյուղում համապատասխան ենթակառուցվածքներով բնակելի թաղամասի կառուցման վերաբերյալ։
Տարածված հայտարարության մեջ նշված է․ «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը(տնօրեն՝ Առէն Պետրոս Տէյիրմէնճեան, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, փ. Բաղրամյան 18) «Տավուշ համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում նախատեսում է կառուցել բնակելի թաղամաս՝ իր համապատասխան ենթակառուցվածքներով:
Բերդի համայնքապետարանը, առաջնորդվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածով, նախաձեռնել է հանրային լսում՝ բացահայտելու քաղաքացիների կարծիքը վերոնշյալ թեմայի շուրջ, արձանագրելու շահագրգիռ հանրության առաջարկություններն ու դիտողությունները:
Շահագրգիռ հանրությունն իր առաջարկությունները և կարծիքները կարող է ուղարկել նաև էլեկտրոնային տարբերակով մինչև հուլիսի 28 -ը ստորև նշված էլ. հասցեին»:

