Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/7/2026
share

Վենեսուելայում երկրաշարժից վեց օր անց փլատակների տակից ողջ մնացած երկու տարեկան երեխա է դուրս բերվել

Վենեսուելայում երկրաշարժից հետո փլատակների տակից փրկել են երկու տարեկան Կլայբեր Մորանին, որը փլատակների տակ է անցկացրել վեց օր: Նրա հորաքույրը BBC News-ին պատմել է, որ երեխայի առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում: «Նա միայն մի քանի քերծվածքներ ունի ձեռքերին ու ոտքերին, բայց ոչ ավելին», - նշել է նա:

Կլայբեր Մորանին գտել են Վենեսուելայի կարիբյան ափին գտնվող Լա Գուայրա նահանգում՝ իրենց տան փլատակների տակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս շրջանն ամենաշատն է տուժել երկրաշարժի հետևանքով:

Սարմիենտոյի խոսքով՝ երեխային հաջողվել է փրկել միայն երկրորդ փորձից: Սկզբում նրան փորձել են հասնել Մեծ Բրիտանիայից ժամանած փրկարարները, սակայն նրանց չի հաջողվել դա անել: Որոշ ժամանակ անց Կլայբերին փլատակների տակից դուրս է բերել Հորդանանի փրկարարական թիմը:

facebook sharing button facebook