Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/7/2026
share

Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատ չի վերցնի

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի վերցնելու պատգամավորական մանդատը և չի վերադառնալու Ազգային ժողով։  

«Նեղվածություն, որպես այդպիսին, չունեմ։ Ենթադրում եմ, որ ինչ-որ պահի, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին»,- այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նշեց, որ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում է որոշել, որ պետք է որոշ ժամանակ հանգստանա։

Նշենք, որ օրեր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որպես նոր գումարման Ազգային ժողովի նախագահի հավանական թեկնածու հաստատեց ԱԺ գործող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

facebook sharing button facebook