Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/7/2026
share

«Սագամար» ՓԲԸ-ն Արմանիսի հանքային դաշտի նոր տեղամասերում երկրաբանական ուսումնասիրություններ է ցանկանում իրականացնել․ հանրային քննարկումները հուլիսի 17-ին է

«ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ն ցանկանում է Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերի տեղամասերի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով և այս նախագծի իրականացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումները նշանակված են 2026թ․ հուլիսի 17-ին ժամը 12:00-ին, Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում, ժամը 14։00-ին Արմանիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում և ժամը 15։30 Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։

Ըստ ներկայացված նախագծի, համաձայն ՀՀ ՏԿԵ նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի №06-Ն հրամանի պահանջների՝ նախատեսվող երկրաբանական աշխատանքներն իրականացվելու են 2 հիմնական փուլով.

Առաջին (նախնական և որոնողական) փուլում իրականացվելու է 

  • Գրասենյակային աշխատանքներ․ գոյություն ունեցող ֆոնդային և հրատարակված երկրաբանական աշխատանքների հավաքագրում և մանրակրկիտ վերլուծություն:
  • Դաշտային որոնումներ․ 1:10000 մասշտաբի որոնողական-գնահատման երթուղիների իրականացում, որոնց շնորհիվ կթարմացվեն երկրաբանական տվյալները և կկազմվի տարածքի 1:10000 մասշտաբի նոր երկրաբանական քարտեզը:
  • Գետնամերձ հետազոտություններ․ երկրաքիմիական և երկրաֆիզիկական համալիր ուսումնասիրությունների իրականացում՝ զուգահեռաբար, նույն պրոֆիլների (գծերի) երկայնքով:

Երկրորդ  փուլը կմեկնարկի միայն այն ժամանակ, երբ առաջին փուլի արդյունքներով կառանձնացվեն հանքագոյացման տեսանկյունից հեռանկարային կոնկրետ տեղամասեր (մոտ 2 կմ² ընդհանուր մակերեսով): Առաջացած երկրաքիմիական և երկրաֆիզիկական անոմալիաները կստուգվեն ու կհետախուզվեն հետևյալ ծավալներով.

  • Մակերևութային լեռնային փորվածքներ (խրամատներ)․ Նախատեսվում է անցնել ընդհանուր մոտ 2000 գծ.մ ծավալով մակերևութային փորվածքներ՝ հանքայնացման մակերեսային պատկերը ճշտելու համար:
  • Խորքային հորատումներ․ Նախատեսվում է հորատել ընդհանուր 4000 գծ.մ ծավալով հորատանցքեր (նախնական տվյալներով՝ 15 հատ հորատանցք՝ 200-300 մ խորությամբ)` հանքային գոտիները խորը հորիզոններում հատելու նպատակով: 

Դաշտային աշխատանքների ավարտից հետո աշխատանոցային պայմաններում կկատարվի դաշտային և լաբորատոր նյութերի վերջնական մշակում, մեկնաբանում, օգտակար հանածոյի կուտակների եզրագծում, տեխնիկատնտեսագիտական գնահատում (ՏՏԳ) և պաշարների հաշվարկմամբ ամփոփ հաշվետվության կազմում: 19 մետաղների արդյունաբերական կուտակումներ հայտնաբերելու և մանրազնին հետախուզում իրականացնելու անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով Լիազոր մարմնին կներկայացվի առանձին հետախուզման ծրագիր: 

Հայցվող տեղամասի ամբողջ մակերեսի վրա (շուրջ 15կմ2) կատարելու են երկրաբանական երթուղիներ, որոնց նպատակն է երկրաբանական նյութի թարմացումն ու դրանց հիման վրա նոր 1:10000 մասշտաբի երկրաբանական քարտեզի կազմումը:  Երթուղիները պետք է անցնեն կառուցվածքային տարրերի (խզումներ, ծալքեր) կամ ապարների շերտերի տարածման ուղղությանը ուղղահայաց (խաչաձև), որը թույլ կտա կտրել և ֆիքսել բոլոր շերտերը:

Դիտակետերի (կետերի) խտությունը 1:10.000 մասշտաբի դեպքում յուրաքանչյուր 1 կմ² -ի վրա պետք է լինի 40-50 հատ (փաստագրման կետ):

Հայցվող տեղամասի ամբողջ մակերևույթում նախատեսվում է փաստագրել մոտ 750 դիտակետ: 1:10.000 մասշտաբի քարտեզի համար միջին հաշվարկով պետք է պլանավորել 8-10 (միջ. 9կմ) կմ երթուղի յուրաքանչյուր 1 կմ² տարածքի համար։ Սա նշանակում է, որ երկրաբանական երթուղիների միջին ցանցն ունենալու է 100մ խտություն: Հայցվող տեղամասի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 15կմ2 (1461 .59հա), երկրաբանական երթուղիների ընդհանուր երկարությունը կլինի 135կմ:   Եթե մեկ օրում երկրաբանական ջոկատը միջինում անցնում է 3-4 կմ լիարժեք երթուղի (նկարագրությամբ և նմուշարկմամբ), ապա ամբողջ տարածքը ծածկելու համար կպահանջվի մոտ 34 դաշտային օր (135 կմ / 4 կմ/օր): Հեռանկարային տեղամասերում (մոտ 2կմ2) նախատեսվում է կազմել 1:2000 մասշտաբի երկրաբանական քարտեզներ:  Երթուղիների ընթացքում քարտեզագրվելու և նկարագրվելու են արմատական ապարների բնական և արհեստական մերկացումները, լեռնային ապարների երկրա-բանական սահմանները, հանքային գոտիներն ու մարմինները: Թարմ տվյալներ կստացվեն մակերևութային փորվածքներից և հորատանցքերից:  Նկարագրված բոլոր դիտակետերը, լեռնային փորվածքներն ու ճանապարհները գործիքային կապակցմամբ տեղադրվելու են քարտեզների վրա: 

Հանքակուտակների տեղադիրքը, ձևաբանությունն ու էռոզիոն մակարդակը պարզելու նպատակով նախատեսվում է իրականացնել երկրաքիմիական որոնաղական ուսումնասիրություններ: 15 կմ² մակերեսի վրա երկրաքիմիական աշխատանքների (մետաղաչափական հանույթի) կազմակերպումը պահանջում է հստակ պլանավորում, քանի որ սա ամենաարդյունավետ մեթոդն է «թաքնված» հանքակուտակներ հայտնաբերելու համար։

Հաշվի առնելով, որ սա որոնողական փուլ է (1:10.000 մասշտաբ), աշխատանքները պետք է կազմակերպել «Երկրորդային ցրման պսակների» (Secondary dispersion halos) մեթոդով։ Քանի որ տարածքը մեծ է (15 կմ²) և ունի անկանոն եզրագծեր խորհուրդ է տրվում կիրառել ուղղանկյուն ցանց։ Պրոֆիլները պարտադիր պետք է լինեն ուղղահայաց ենթադրվող հանքային գոտու կամ երկրաբանական կառույցների տարածմանը։ Ելնելով երկրաբանական կառուցվածքի վերաբերյալ նախնական դիտարկումներից պրոֆիլների ուղղությունները պետք 20 է լինեն հյուսիս-արևելյան ուղության: Ամենաօպտիմալ ցանցը պետք է վերցնել 100 մ x 50 մ խտությամբ (պրոֆիլները՝ 100 մ հեռավորությամբ, նմուշները՝ 50 մ քայլով)։ Այս ցանցով աշխատելիս երթուղային գծերի (պրոֆիլների) ընդհանուր երկարությունը կլինի 150 կմ (15 կմ2.1 կմ, երկարություն = մակերես/պրոֆիլների հեռավորություն): 

Կառուցվածքային տարրերի բնույթն ու պարամետրերը պարզաբանելու ինչպես նաև հանքաբեր կառույցների և հանքակուտակների հայտնաբերման նպատակով նախատեսվում է իրականացնել մակերևույթային երկրաֆիզիկական համալիր հետազոտություններ (էլեկտրահետախուզություն, մագնիսահետախուզություն):

Մետաղների կուտակների հայտնաբերման համար ամենաարդյունավետ մեթոդներն են մագնիսահետախուզությունն (Magnetic Survey) ու էլեկտրահետախուզությունը (Induced Polarization IP), հատկապես եթե դրանք համադրվում են երկրաքիմիական հետազոտությունների հետ:

Մագնիսահետախուզությունը ամենաարագ և մատչելի մեթոդն է ամբողջ տարածքը (15կմ2) ծածկելու համար։ Մեթոդի կիրառման նպատակն է հայտնաբերել մագնիսական անոմալիաներ, որոնք կարող են կապված լինել մագնետիտային հանքանյութերի, սկարնային գոտիների կամ տեկտոնական խզվածքների (որոնցով սովորաբար ներթափանցում են մետաղները) հետ։

Հիմնական պրոֆիլների միջև հեռավորությունը նախատեսվում է 100մ (ընդհանուր)։ Չափման քայլը պրոֆիլի վրա՝ 50մ։  

Այսպիսի ցանցի դեպքում մագնիսական պրոֆիլների ընդհանուր երկարությունը կլինի՝  L = 15x 10 մ2/100մ + 10% (ստուգիչ գծեր=165կմ)

Էլեկտրահետախուզություն: Մետաղների որոնման համար կիրառելի են պարզ էլեկտրական զոնդավորումն ու հարուցված բևեռացման (Induced Polarization - IP) մեթոդը։ Սովորական դիմադրությունը ցույց է տալիս ապարի տեսակը, իսկ IP-ն (լիցքավորելիությունը) ուղղակիորեն արձագանքում է սուլֆիդներին (պիրիտ, խալկոպիրիտ և այլն), որոնք հանդիսանում են հիմնական մետաղական հանքանյութերը։ Էլեկտրահետախուզական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ կլինի հոսանքի մալուխներն անցկացնել 165 կմ (Lէլ = 15x 10 6 մ2/100մ + 10% (ստուգիչ գծեր)։

Երկրաֆիզիկական համալիր հետազոտություններով նախատեսվում է ուսումնասիրել մինչև 200-300 մ խորությունները:

Ժամանակացույց

  • Մագնիսահետախուզություն՝ 20-25 օր (1 օպերատոր)
  • Էլեկտրահետախուզություն (IP)՝ 15-20 օր (1 խումբ, ընտրովի պրոֆիլներով)։
  • Կամերալ աշխատանքներ (քարտեզագրում)՝ 10 օր։
  • Քանի որ նախատեսվում են խորը հորատանցքեր՝ 200-300մ, անհրաժեշտ է իրականացնել դրանց ինկլինոմետրիա (մոտ 4000 գծ.մ):  

Ճառագայթահիգիենիկ ուսումնասիրություններ: Հայցվող տեղամասում ճառագայթահիգիենիկ (կամ ռադիոչափական) ուսումնասիրությունները կապված են շրջակա միջավայրի պահպանության հետ։ 

Նախատեսվում է հայցվող տեղամասի ամբողջ մակերևույթը ծածկել 1:25000 ռադիոմետրկական չափումներով: Ստանդարտների համաձայն նշված մասշտաբի դեպքում անհրաժեշտ չափումների քանակը կլինի 1200 կետ: Հորատանցքերում նախատեսվում է իրականացնել մոտ 4000 գծ.մ գամմա կառոտաժ:  Լեռնային ապարներից և հանքանյութերից արձակված բնական գամմա ճառագայթման արժեքները պետք է ընկած լինեն բնականոն ֆոնային տիրույթում և համապատասխանեն «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18․08․2006 թ․ №1219 – Ն որոշման չափաքանակներին:  

Այլ մանրամասներ այստեղ։

facebook sharing button facebook