Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/7/2026
share

ԵՄ-ն մտադիր է արգելք սահմանել անչափահասների համար սոցիալական ցանցերի հասանելիության նկատմամբ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հայտարարել Եվրոպական միության մակարդակով երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելք սահմանելու ծրագրերի մասին: Euractiv-ի աղբյուրների տվյալներով՝ ֆոն դեր Լայենն այս նախաձեռնության մասին խոսելու է իր ամենամյա ուղերձում, որով հանդես կգա սեպտեմբերի 16-ին:

Նման արգելքի իրավական հիմքը, ինչպես ընդգծել է հրատարակության աղբյուրը Եվրահանձնաժողովում, դեռևս մշակված չէ: Բացի այդ, ինչպես գրում է Euractiv-ը, այս պահին պարզ չէ, թե որն է լինելու սոցիալական ցանցեր մուտք գործելու համար անչափահասների նվազագույն տարիքը, և ինչպես է իրականացվելու արգելքի պահպանման վերահսկողությունը: ԵՄ երկրների մակարդակով առաջարկվում են վերահսկողության տարբեր մեխանիզմներ՝ ծնողների համաձայնությունից մինչև տարիքի հաստատման տեխնոլոգիաների կիրառում:

Եվրահանձնաժողովում, ինչպես նշել են հրատարակության զրուցակիցները, փորձում են գործել հնարավորինս արագ՝ ընդունելով ողջ Եվրամիության համար ընդհանուր կանոններ, քանի դեռ ԵՄ անդամ երկրների օրենսդրությունները այս հարցում չափազանց հեռու չեն գնացել միմյանցից:

Ավստրալիան աշխարհում առաջինն էր, որ 2024 թվականին օրենսդրորեն ամրագրեց մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելքը: Համանման սահմանափակումներ է պատրաստվում ընդունել նաև Մեծ Բրիտանիան: Երեխաների համար սոցցանցերի հասանելիության արգելք նախատեսում են ներդնել նաև ԵՄ երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան և Իսպանիան:

facebook sharing button facebook