Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/7/2026
share

Ասել, թե ապշած եմ բերվող փաստարկների անհամոզիչ լինելուց, նշանակում է ոչինչ չասել․ Վարդինե Գրիգորյան

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող, Ընտրական օրենսգրքի մշակման խմբի անդամ Վարդինե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ պետաիրավական հանձնաժողովն այնուամենայնիվ դրական եզրակացություն տվեց ընտրական իրավունքի սահմանափակման նախագծին։ Ասել, թե ապշած եմ բերվող փաստարկների անհամոզիչ լինելուց, նշանակում ա` ոչինչ չասել։

Կներեք, բայց ես գրեթե վստահ եմ, որ փոփոխությունը նշված ա 2-րդ հոդվածում, որովհետև հեղինակները ալարել են կարդալ Օրենսգրքի` ընտրողների ցուցակներին վերաբերող հատվածները։

Եթե էդ հատվածները կարդային, միգուցե հասկանային, որ բերված փաստարկը, թե նախագիծը հակասահմանադրական չի, քանի որ ՏԻՄ-երում արդեն կա սահմանափակում, ուղղակի ոչ մի քննադատության չի դիմանում։

Պիտի որ բարդ չլիներ հասկանալ, որ թե համապետական, թե ՏԻՄ ընտրություններում անձի ՀԱՇՎԱՌՈՒՄը աբստրակտ ընտրական իրավունքը դարձնում ա պրակտիկ իրացվող։ Համապետական ընտրություններում անձը քվեարկում ա էն տեղամասում, որի սպասարկման տարածքում հաշվառված ա, համապատասխանաբար ՏԻՄ-ում էլ նույնը։ Ողջամտության սահմաններում ա, իրավունքը չչարաշահելու համար, 6-ամսյա հաշվառման պայմանը դնել, բայց ՀՀ քաղաքացին ԻՐԱՎՈՒՆՔ ունի տարին մեկ այլ համայնք տեղափոխվել ու էնտեղ ընտրել։

Այսինքն հաշվառումը պետք է ընկալել ոչ թե որպես սահմանափակում, այլ իրավունքի իրացման ողջամիտ պայման/հնարավորություն։

Հակառակ դեպքում կհասնենք էն ծայրահեղության, որ կասենք, որ ՀՀ ցանկացած քաղաքացի պիտի կարողանա ցանկացած տեղամաս մտնի ու քվեարկի, դրանից տարբերվող ամեն ինչ հակասահմանադրական ա։

Մի օր, եթե հասնենք էլեկտրոնային համակարգերի նկատմամբ լիակատար վստահության, միգուցե էդպես լինի, բայց դրա դեռ շատ կա։

Չի կարող մեկ, երկու, նույնիսկ 4 պատգամավորի "փայլուն" երևակայությամբ սահմանափակվել քաղաքացու սահմանադրական իրավունքը։

Նաև չի կարող նման սահմանափակումը նախաձեռնվել ու կատարվել էսպիսի հապճեպությամբ։

Ասենք, էս նախագիծն էնքան չմտածված էր, որ ընտրական իրավունքից զրկում էր նաև այն քիչ խմբերին, որոնք տասնամյակներով էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեն ու ցավոք, Կառավարության առաջարկությունը միայն էդ մասին ա անդրադառնում։

Ես վստահ եմ, որ Հայաստանին վերաբերող բոլոր Վենետիկի, ԵԱՀԿի, ՄԱԿի կարծիքներում սա կհայտնվի` որպես խիստ բացասական նախադեպ»։

 

Հիշեցնենք՝ հունիսի 30-ին տասից ավելի ՀԿ-ներ համատեղ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով  հետ կանչել Ընտրական օրենսգրքում քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը։

facebook sharing button facebook