
«Davtyan Farm»–ը տարիներ է ներդրել Հայաստանի հարավում օրգանիկ ծնեբեկի արտադրությունը հիմնելու ու զարգացնելու համար՝ 2015 թվականից աջակցություն ստանալով ԵՄ–ից՝ նոր սարքավորումներից մինչև արտահանման հմտություններ։
Այս տարի, ԵՄ ֆինանսավորմամբ գործող «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության ներքո իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի շրջանակում, կազմակերպությունը հնարավորություն ստացավ իր արտադրանքը ներկայացնելու Սինգապուրում կայացած սննդի և խմիչքների միջազգային ցուցահանդեսում։
Այնտեղ ձեռք բերված կապերի շնորհիվ «Davtyan Farm»-ի օրգանական ծնեբեկի առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է, բացի այդ կազմակերպությունը նաև սկսել է հայկական ծիրանի փորձնական արտահանում։
«Տեղ գյուղից՝ Սինգապուր. դեպի համաշխարհային շուկաների խաչմերուկ»,– ասում է Դավիթ Դավթյանը՝ կազմակերպության սեփականատերը։
Սա գործնական օրինակ է, թե ինչպես է ԵՄ–ն աջակցում հայ արտադրողներին՝ ծնեբեկից մինչև ծիրանի արտահանում, օգնելով հասնել իրական ու նոր շուկաներ՝ տանից նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու, նշված է ԵՄ հաղորդագրությունում։

