Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/7/2026
share

Համաշխարհային օվկիանոսն իր պատմության մեջ հունիսին երբեք այսքան տաք չի եղել․ DW

Համաշխարհային օվկիանոսը հունիսին երբևէ այսքան տաք չի եղել։ ԵՄ «Copernicus Marine Service» (CMS) դիտորդական ծրագրի տվյալներով՝ անցյալ ամիս համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը կազմել է +20,98°C։ Հունիսի նախորդ ռեկորդը գրանցվել էր 2024 թվականին և կազմում էր +20,89 աստիճան։ Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա ամիսներին կգերազանցվեն նաև մյուս առավելագույն ցուցանիշները։

Օվկիանոսները ծածկում են Երկրի մակերևույթի մոտ երկու երրորդը։ CMS-ի գնահատականներով՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառը գլոբալ տաքացման և Էլ Նինյոյի փոխազդեցությունն է։ Վերջինս կլիմայական երևույթ է, որը կրկնվում է երկուսից յոթ տարի պարբերականությամբ և արտահայտվում է Խաղաղ օվկիանոսի մի հատվածում ջրի ջերմաստիճանի տատանումներով։

Ունենալով առանցքային դերակատարում գլոբալ կլիմայի կարգավորման գործում՝ օվկիանոսները կլանում են մարդկության կողմից $CO_2$-ի արտանետումների հետևանքով առաջացած ավելցուկային ջերմության մեծ մասը։ Օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ մեր մոլորակի համար. այն ուժգնացնում է փոթորիկներն ու տեղումները, առաջացնում է մարջանների գունաթափում ու ոչնչացում, ինչպես նաև հանգեցնում է ծովի մակարդակի բարձրացմանը։

facebook sharing button facebook