Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/7/2026
share

Օր 6-րդ․ ՍԴ-ում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով

Վեցերորդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր անդրադառնալով ԲՀԿ փաստաբան Հովհաննես Խուդոյանի նախօրեի դիտարկմանը, հերքեց, թե ընտրողների թվի տարբերություն կա։

Երեկ Խուդոյանը հայտարարել էր, որ ստորագրված մատյանները ԿԸՀ-ի հրապարակած մասնակցության տվյալների հետ համադրելուց հետո սկզբում շուրջ 27 հազար ստորագրության տարբերություն են հայտնաբերել։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի պարզաբանումից հետո, ըստ որի՝ տարբերության մի մասը վերաբերում է գաղտնի ցուցակով քվեարկած զինծառայողներին և կալանավայրերում գտնվողներին, դեռ 4-5 հազար ընտրողի անհամապատասխանություն է մնացել։ Խուդոյանը չէր բացառել, որ դրա պատճառը կարող է լինել քվեաթերթիկների հնարավոր լցոնումը կամ ընտրական գործընթացի վերահսկման թերությունները։

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր եզրափակիչ ելույթում ընդգծեց՝ տեսանք, թե ինչպես է հնարավոր հարցերին չպատասխանել։ Այս ընտրությունները չեն եղել ազատ և հավասար։ «Մենք հիմմնվորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահումն անասելի է եղել և լիազոր մարմինն ունեցել է անկախության դեֆիցիտ»,- ասաց Վարդևանյանը:

Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը:

Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվելю Azatutyun

facebook sharing button facebook