Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/7/2026
share

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված վիրավոր անգղի

Սիսիան համայնքի բնակավայրերից մեկում հայտնաբերվել է վիրավոր սպիտակագլուխ անգղ, որը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է։ Փրկարարական ստորաբաժանման ծառայողները թռչնին տեղափոխել են անվտանգ վայր։ Հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Համագործակցելով Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի և համապատասխան մասնագետների հետ՝ հազվագյուտ թռչունը «Հրանտս Արկ Ֆաունդեյշն»-ի կողմից տեղափոխվել է Երևան՝ անհրաժեշտ զննման և բուժօգնության համար։ Թռչնի վիճակը բարելավվել է։

Փրկարար ծառայությունը հորդորում է՝ հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների հետ առնչվող ցանկացած դեպքի մասին անհապաղ տեղեկացնել համապատասխան մարմիններին։ Ժամանակին ցուցաբերված օգնությունը կարող է վճռորոշ լինել կենդանուն փրկելու և կենսաբազմազանությունը պահպանելու գործում»,-նշված է հաղորդագրությունում։

facebook sharing button facebook