Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/7/2026
share

ՄԻՊ-ը ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերի շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու կարևորության մասին

ՀՀ Մարդու իրավաւնքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերի շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու կարևորության մասին, որի մեջ ասված է․ «Այս ընթացքում քննարկման փուլում են գտնվում ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերը:

Չնայած միջազգային փաստաթղթերի համաձայն՝ պետությունն ունի ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների շրջանակը որոշելու հայեցողություն՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն նախագծերով առաջարկվող նշված կարգավորումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

Նկատի ունենալով վերը նշվածը և այն, որ իրավունքների սահմանափակմանն առնչվող ցանկացած նախաձեռնություն ազդեցություն է ունենում մարդու իրավունքների ընդհանուր համակարգի տեսանկյունից` Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ»։

facebook sharing button facebook