
Մթնոլորտային շրջանառության փոփոխություններով պայմանավորված՝ Եվրոպա մայրցամաքում հուլիսի սկզբին սպասվում է բարձր ջերմաստիճանային ֆոնի հերթական փուլը։ Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ անոմալ շոգը երկարատև բնույթ է կրելու և ընդգրկելու է հատկապես Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանը։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) անսամբլային կանխատեսման՝ հուլիսի 6–13-ն Եվրոպայի վրա կրկին կձևավորվի արգելափակող անտիցիկլոն (Omega Block), որը կհանգեցնի շոգ եղանակի նոր ալիքի։
Դրական ջերմաստիճանային անոմալիայի կենտրոնը կրկին կգտնվի Ֆրանսիայի վրա, որտեղ օդի ջերմաստիճանը կգերազանցի կլիմայական նորման 6–10°C-ով։
Ներկայիս հաշվարկներով՝ մթնոլորտային շրջանառության այս սխեման կպահպանվի նաև հուլիսի երկրորդ տասնօրյակում։
մ։

