
Գյուլագարակի համայնքապետարանը հայտարարություն է տարածել համայնքում սպասվող հանրային իրազեկման և քննարկումների վերաբերյալ, որոնք առնչվում են ջրամատակարարման ցանցի արդիականացմանը։
Ըստ հաղորդագրության՝ Գյուլագարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, ս․թ․ հուլիսի 02-ին ժամը 12։30-ին
«Գյուլագարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, ս․թ․ հուլիսի 02-ին ժամը 12։30-ին Գյուլագարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենալու հանրային իրազեկում։
Հանրային քննարկման շրջանակներում քննարկվելու է Հայաստանի Տարածքային զարգացման Հիմնադրամի պատվերով «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II, Փուլ 3- Լոտ 5 – Խորհրդատվական ծառայություններ վերջնական նախագծման և շինարարության վերահսկողության համար» ծրագրի շրջանակներում, GITEC-IGIP – IGIP GmbH- ՋԻՆՋ ՍՊԸ միության կողմից մշակվող Գյուլագարակ համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագիծը»․ Գյուլագարակի համայնքապետարան

