
Ռուսաստանը կապեր է հաստատում այլ երկրների հետ նավթամթերքի հնարավոր ներկրման վերաբերյալ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Հասկանալի պատճառներով մենք այդ մասին չենք խոսի։ Շփումներն իրականացվում են», - պատասխանել է նա այն հարցին, թե որ երկրներից կարող է կազմակերպվել նավթամթերքի ներկրումը։
«Եթե ձեռք բերվեն պայմանավորվածություններ ընդունելի գներով, ապա դա տեղի կունենա։ Դա կլինի ևս մեկ քայլ շուկայի կայունացման ճանապարհին՝ ուղղված այս իրարանցումային պահանջարկը նվազեցնելուն», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ամենօրյա ռեժիմով զբաղվում է վառելիքի շուկայում տիրող իրավիճակով, և Նովակի աշխատակազմ է վերահասցեագրել այն հարցը, թե արդյոք կառավարությունն իսկապես դիտարկում է թողարկվող վառելիքի ստանդարտը մինչև «Եվրո-2» իջեցնելու տարբերակը։

