Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/6/2026
share

Իզմիրում անտառային հրդեհներ են

Թուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի շրջանի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև անտառային գոտում։ Դեռևս հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը։ Հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում թե՛ ցամաքային և թե՛ օդային ճանապարհով,- գրում է ermenihaber.am-ը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 30 հրշեջ, տասնյակ կամավորներ, 7 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 35 ջրցան մեքենա և 4 բուլդոզեր։ Նշվում է, որ քամին հրդեհի մարման աշխատանքները դժվարացնում է, բայց հաջողվել է այն վերահսկողության տակ առնել։

facebook sharing button facebook