Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/6/2026
share

Վարչական դատարանը մերժել է «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Եղեգնաձորի համայնքի ավագանու

ՀՀ Վարչական դատարանը մերժել է «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի ընդդեմ Եղեգնաձորի համայնքի ավագանու՝ ՀՀ Վայող ձորի մարզի Եղեգնաձորբհամայնքի ավագանուն Եղեգնաձորի վարչական տարածքում «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքում օգտական հանածոյի արդյունահանման նպատակով ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնելու և ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու 14․08․2025 թվականի թիվ 110-որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը։

Հիշեցնենք, որ «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն 2025թվականի սեպտեմբերի 11-ին հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Եղեգնաձորի համայնքի ավագանու վերը նշված պահանջով, որը դատարանը վերադարձրել էր։ Ընկերությունը հայցադիմումը նորից էր ներկայացրել, որը դատարանը ընդունել էր 2025թ․ հոկտեմբերի 13-ին, բայց հայցի ապահովման միջոց կիրառելու նժմիջնորդությունը մերժվել էր։

Դատաքննության ընթացքում դատարանը արձանագրել է, որ Եղեգնաձոր համայքի ավագանին վերանշյալ որոշումը կայացնելու համար ունեցել է բավականին հիմքեր, որոնք ներկայացված են եղել շահագրգիռ անձանց կողմից, ինչպես նաև հիմք է հանդիսացել 2026թ․ հուլիսի 7-ին կայացած հանրային քննարկման ժամանակ հնչեցված կարծիքները, ինչպես նաև ավագանում որոշմանը կից ներկայացված կարծիքներն ու դիտողությունները։

Այնուհետև դատարանը արձանագրել է, որ դատաքննության շրջանակներում չի հիմնավորվել հայցվող բարենպաստ վարչական ակտը կայացնելու համար անհրաժեշտ փաստական ևնիրավական հանգամանքների կազմը, ուստի առկա չեն անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը պահանջը բավարարելու համար։

Հավի առնելով այն հանգամանքը, որ պարտավորեցնելու հայցը մերժվում է, Դատարանը մերժել է նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու 17․08․2025թ․ թիվ 110-Ա որուշումն անվավեր ճանաչելու մասին պահանջը։

facebook sharing button facebook