Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/6/2026
share

Եվրոպայում աննախադեպ շոգի պատճառով ավելի քան 1300 մարդ է մահացել

Աննախադեպ շոգերի պատճառով հունիսի 21-ից Եվրոպայում արձանագրվել է ավելի քան 1300 մահվան դեպք։ Այս մասին, ըստ BBC-ի, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ մահերի պատճառն այն է, որ եվրոպական տները, աշխատավայրերն ու դպրոցները հարմարեցված չեն բարձր կլիմային։ Նրա խոսքով՝ Եվրոպան տաքանում է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ արագ, ինչի հետևանքով ներկայումս փակվում են դպրոցներ, և խափանվում է էներգահամակարգերի աշխատանքը։

Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը հասել է 44,3 աստիճանի։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 24-ից գրանցվել է սպասվածից մոտ 1000-ով ավելի մահ։ Մահացածների մեծ մասը 65-ից բարձր անձիք են, ընդ որում՝ տանը մահացության դեպքերն աճել են 40 տոկոսով։

Տապի դեպի արևելք շարժվելուն զուգահեռ՝ ջերմաստիճանային նոր ռեկորդներ են սահմանվել նաև Գերմանիայում, Լեհաստանում և Չեխիայում։ Գերմանիայի արևելքում գրանցվել է 41,7 աստիճան տաքություն, Չեխիայի Դոկսանի բնակավայրում օդի ջերմաստիճանը հասել է 41,1-ի, իսկ Լեհաստանի Սլուբիցե քաղաքում՝ 40,5 աստիճանի։

facebook sharing button facebook