Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/6/2026
share

Այրված մեքենայի սրահից հայտնաբերվել են 3 կիսամոխրացած մարմին

Հունիսի 29-ին՝ ժամը 04։37-ին, տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան բնակավայրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։ 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել է երեք քաղաքացու այրված դի։

facebook sharing button facebook