
Մահացել է բժիշկ, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանը,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին։ Գնահատելի է նրա ավանդը վիրաբուժության զարգացման և առողջապահության կազմակերպման գործում։ Կիսում եմ նրա հարազատների, գործընկերների և բոլոր ճանաչողների վիշտը»,- գրել է նախարարը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Changan մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Նշյալ հատվածում տեղի է ունեցել ինքնավթար։ Նշվում էր նաև, որ մահացածը «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է։

