Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/6/2026
share

Գերմանիայում վերջին 48 ժամում գրանցվել է 3-րդ ջերմաստիճանային ռեկորդը․DW

Գերմանիայում վերջին 48 ժամվա ընթացքում գրանցվել է 3-րդ ջերմաստիճանային ռեկորդը,-գրում է DW-ն: Բրանդենբուրգի արևելյան երկրամասի Նիզեմյունդե համայնքում  հունիսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում սնդիկի սյունը բարձրացել է մինչև 41.7 աստիճան Ցելսիուս, հայտնել է Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը:

 

Միայն մեկ օր առաջ Սաքսոնիա-Անհալթի Դրևից գյուղի չափիչ կայանը գրանցել է 41.5 աստիճան Ցելսիուս: Իսկ հունիսի 26-ին, ժամը 17:00-ին, Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Սաարլանդ երկրամասում ջերմաստիճանը հասել է 41.3 աստիճան Ցելսիուսի: Այս 2 ցուցանիշներն էլ ռեկորդային բարձր ցուցանիշներ են եղել գրանցման պահին:

 

Սաքսոնիան թեև գրանցել է ամենատաք գիշերը, միաժամանակ, հունիսի 28-ին Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում ևս գրանցվել է չափումների սկզբից ի վեր գիշերվա ընթացքում գրանցված ամենաբարձր նվազագույն ջերմաստիճանը: Կուբշյուց սաքսոնական համայնքում չափիչ սարքերը ցույց են տվել 29.4 աստիճան Ցելսիուս: Նախորդ գագաթնակետային ջերմաստիճանը՝ 27.2 աստիճան Ցելսիուս, գրանցվել է 2003 թվականի օգոստոսին Ռեյնլանդ-Պֆալցում:

 

Օդերևութաբանական ծառայությունն ընդգծում է, որ ստացված տվյալները նախնական են և չափումների որակի վերահսկողությունը դեռևս չի իրականացվել: Պաշտոնական հաստատումը կհրապարակվի միայն հունիսի 29-ին, երբ շոգը կսկսի նվազել՝ ամպրոպների պատճառով: Չնայած սրան՝ օդերևութաբանները չեն բացառում կիրակի օրվա մնացյալ ժամերին ջերմաստիճանի հետագա գագաթնակետային ցուցանիշներ:

facebook sharing button facebook