Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/6/2026
share

«Ո՞նց կարելի է նման ռիսկի դիմել իբրեւ թե մաքսանենգության դեմ ենք պայքարում, այնքան այլ մեխանիզմներ կան դրա համար»․ Գայանե Աբրահամյան

Իրավապաշտպան Գայանե Աբրահամյանը նույպես անդրադարձել է Կառավարության կողմից շրջանառվող՝ բջջային սարքերի IMEI համարների գրանցման միասնական պետական համակարգի նախագծին , մասնավորապես նշելով

«Հեռախոսների IMEI վերահսկման էս անհեթեթ նախագծի վերաբերյալ ես իմ կարծիքը կազմում եմ մասնագետների` Արթուր Պապյանի, Սամվել Մարտիրոսյանի ու Cyberhub_ի մասնագիտական խմբի, դիտարկումներից, քանի որ այս մասով մասնագիտական կարողություններ չունեմ, բայց մեկ այլ մտահոգություն եւս բարձրացնեմ, որը փաստերի համադրման շղթայից է բխում ու որի մասին կարծես չի խոսվել։

Այս նախագիծը ենթադրում է տվյալների ահռելի բազայի պահպանում, որը ոչ միայն անձնական տվյալների պաշտպանության հարց է, այլ հենց այդ պաշտպանությունը նաեւ պետական անվտանգության խնդիր է, բայց եթե մեր այս ոլորտի պետական կարողությունները չեն բավարարում նույնիսկ ապահովել դպրոցականների գրանցման կայքը, որը միաժամանակ պետք է սպասարկի ոչ ավել քան մի քանի տասնյակ հազարի կամ չեն կարողանում ապահովել e_draft_ի անխափան աշխատանքն ու արդեն ամիսներ շարունակ է այդ համակարգում դրված օրենքների նախագծերի առաջարկները տեղ չեն հասնում, ո՞նց են ապահովելու էս ահռելի բազմամիլիոնանոց բազայի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։

Ո՞նց կարելի է նման ռիսկի դիմել իբրեւ թե մաքսանենգության դեմ ենք պայքարում, այնքան այլ մեխանիզմներ կան դրա համար։

Քանի որ բազմիցս արդեն խոսվել է այս նախագծի մարդու իրավունքների ու անձնական տվյալների անձեռնմխելիության հարցերի շուրջ, այս մասով երկար չեմ գրի, միայն փաստենք, որ նման կարգավորումներ կան բացառապես ավտորիտար կամ կիսաավտորիտար երկրներում, երեկ էլ մեր սիրելի Ռուսաստանը մտցրեց»․ Գայանե Աբրահամյան

facebook sharing button facebook