
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեի հետ։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։
Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին և նախանշել համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։

