Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/6/2026
share

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով ավելի քան 900 մարդ է զոհվել. 50 հազար մարդ համարվում է անհետ կորած

Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ հունիսի 24-ին տեղի ունեցած երկու կործանարար ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 920 մարդ, վիրավորվել՝ 3360-ը։

Ավելի քան 51 հազար մարդ համարվում է անհայտ կորած։

Վենեսուելա են ժամանել փրկարարական խմբեր Մեքսիկայից, Սալվադորից և այլ երկրներից։ ԱՄՆ-ն խոստացել է Վենեսուելային տրամադրել 150 միլիոն դոլարի օգնություն և մեղմացնել երկրի դեմ կիրառված պատժամիջոցները։

Այս երկրաշարժն ամենաուժեղն էր վերջին ավելի քան 100 տարվա ընթացքում։ ՄԱԿ-ի գնահատականով՝ ուղղակի վնասը կազմել է 6,7 միլիարդ դոլար․ Meduza

facebook sharing button facebook