Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/6/2026
share

Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար

«ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» տարածաշրջանային ծրագրի իրականացնող գործընկեր կազմակերպությունների հրավերով Ջրային կոմիտեի աշխատակիցները մասնակցել են կեղտաջրերի կառավարման վերաբերյալ վերապատրաստման աշխատաժողովի։

Աշխատաժողովի նպատակն էր զարգացնել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների կարողությունները՝ ԵՄ քաղաքային կեղտաջրերի մաքրման հին և նոր դիրեկտիվների պահանջների, ինչպես նաև դրանց ազգային մակարդակում ներդրման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների ներկայացման ու քննարկման միջոցով։

Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի ներկայացուցիչ Բենուա-Ֆրիբուր Բլանը մասնակիցներին է ներկայացրել  կեղտաջրերի համակարգի առանցքային սահմանումները, ճշգրիտ կարգավորող շրջանակի մշակման համար անհրաժեշտ հիմնական հասկացությունները, ներկայացրել է ԵՄ անդամ պետությունների փորձն ու անդրադարձել տեխնիկական և ինստիտուցիոնալ հետևանքներին։

Քննարկվել են մարդածին գործունեության արդյունքում առաջացող կեղտաջրերի հավաքման, տեղափոխման և արտահոսքի, քաղաքային կեղտաջրերի կառավարման, ինչպես նաև ոլորտի կարգավորող շրջանակի մշակման և դրա իրականացման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցությանն առնչվող հարցեր։

Աշխատաժողովի շրջանակում կազմակերպվել է այց Արարատ քաղաքում գտնվող Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցված կեղտաջրերի մաքրման կայան։

facebook sharing button facebook