
Վենեսուելայում իրար հաջորդած երկու հզոր երկրաշարժերն առնվազն 235 մարդու կյանք են խլել, գրում է France 24-ը։ Չորեքշաբթի երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով շենքերը ճաքել, փլուզվել և վտանգավոր կերպով թեքվել են։
Առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոն հայտնել է, որ ավելի քան 4300 մարդ վիրավորվել է։
«Այսօր ժամը 19:00-ի դրությամբ՝ մենք արդեն իսկ բուժօգնություն ենք ցուցաբերել ավելի քան 4300 վիրավորների, որոնց մեծ մասը թեթև են, բայց կան նաև միջին և ծանր դեպքեր։ Նրանցից շատերը վիրաբուժական միջամտության կարիք են ունեցել և, ցավոք, մենք ընդունել ենք 235 հիվանդի, որոնք մահացել են մեր առողջապահական հաստատություններ ժամանելուն պես»,- ասել է նա։
Նշվում է, որ փրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում, երկրաշարժերից մի քանի ժամ անց փլատակների տակ դեռևս մարմիններ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության կանխատեսումների մոդելավորումը ցույց է տալիս, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի մինչև հազարավորներ, մեծ հավանականությամբ՝ գերազանցելով 10,000-ը։ Անհետ կորած անձանց գտնելու համար ստեղծված կայքն անհետ կորած է համարում ավելի քան 46,000 մարդու։ Աշխարհի տարբեր երկրներից փրկարարներ և օգնություն է ուղարկվում Վենեսուելա։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Միացյալ Նահանգները տեղակայում է երկու ռազմանավ, ինչպես նաև տրանսպորտային ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝ երկրաշարժից տուժած Վենեսուելային օգնելու գործողություններին լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու համար։

