
Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ գիշերը տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 164 մարդ, վիրավորվել՝ 971-ը, գրում է Sky news-ը։ Մինչ այս հաղորդվել էր առնվազն 32 զոհի և 700 վիրավորի մասին։ Այլ երկրներից փրկարարներ են ժամանում Վենեսուելա, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ երկիրն «անմիջապես ռեսուրսներ է տեղակայում»։
7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը Վենեսուելայում տեղի ունեցած ամենաուժեղներից են վերջին մեկ դարից ավելիի ընթացքում։ Հաղորդվում է, որ երկրաշարժերից հետո ավելի քան 10,000 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին են վկայում անհետ կորածների որոնման համար ստեղծված կայքի տվյալները, որոնք Վենեսուելայի ընդդիմության առաջնորդները տարածել են առցանց հարթակներում։
Կայքի տվյալներով՝ տեղական ժամանակով 5:40-ի դրությամբ՝ ավելի քան 10,000 մարդ անհետ կորած էր համարվում։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գնահատել է, որ զոհերի թիվը, հավանաբար, հազարների կհասնի, իսկ բարձր հավանականությամբ՝ կգերազանցի 10,000-ը։

