Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/6/2026
share

Տեղի է ունեցել ԵՄ ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի աշխատանքային խմբի համակարգողի ընտրությունը

2026թ․ հունիսի 24-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի (Բնապահպանություն, կլիմայի փոփոխություն և էներգետիկ անվտանգություն) նիստը, որի օրակարգում 3-րդ աշխատանքային խմբի համակարգողի ընտրության հարցն էր։

Տեղի ունեցած քվեարկության արդյունքում 3-րդ աշխատանքային խմբի համակարգող է ընտրվել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը 2 տարի ժամկետով։

facebook sharing button facebook