
Հունիսի 26-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Վանաձորի որոշ հասցեներում, Դսեղ, Կաթնառատ բնակավայրերում, Արարատի մարզի Վերին Դվին բնակավայրում։
Հունիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 «Առդա» թաղամասի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Վանաձոր քաղաքի Աթարբեկյան փողոցի գազասպառողների, «Հ.Մացակյան» ԱՁ-ի, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Դսեղ, Կաթնառատ բնակավայրերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Վերին Դվին բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները

