Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/6/2026
share

Տարհանվել է 12 քաղաքացի․ մեկ անձ դիմել է բուժօգնության․ Վարդաշեն 6-րդ փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Հունիսի 24-ին՝ ժամը 19։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 20։26-ին: Այրվել է բնակարանի երկու սենյակը՝ գույքով (մոտ 50 քմ)։ Մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի։

facebook sharing button facebook