Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/6/2026
share

Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ երկրում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել

Վենեսուելայում երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, երկրում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։ Զոհերի թիվը կարող է կազմել 10 000-ից մինչև 100 000 մարդ, կարծում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժերը տեղի են ունեցել երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում. նախ՝ 7,2 մագնիտուդով, իսկ մեկ րոպեից էլ պակաս ժամանակ անց՝ ևս մեկը՝ 7,5 մագնիտուդով, հայտնում է Reuters գործակալությունը։ Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18:00-ին տեղի ունեցած առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի կարիբյան ափին գտնվող Մորոն քաղաքից մոտ 28 կմ դեպի արևմուտք՝ Կարակասից մոտ 168 կմ հեռավորության վրա: Օջախի խորությունը կազմել է 13 կմ։ Հաջորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մորոնից 16 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։

Վենեսուելայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Կարակասում բնակելի տների և այլ շենքերի փլուզման մասին։ Վենեսուելայի խորհրդարանը չեղարկել է հունիսի 25-ին նախատեսված լիագումար նիստը։

Հունիսի 25-ի գիշերը 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաև Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում՝ ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափերի մոտ։

facebook sharing button facebook