
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է
«Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ։ Հունիսի կեսերին Niño 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր՝ +1.6°C արժեքի՝ Լա Նինյա փուլից Էլ Նինյոյի անցում կատարելով նույնիսկ ավելի արագ, քան 1997 և 2015 թվականների գերհզոր դեպքերի ժամանակ։
Պասսատային քամիների թուլացման ֆոնին արագորեն ձևավորվում է հզոր Սուպեր Էլ Նինյո։
Ներկայիս զարգացումները վկայում են, որ ձևավորվում է դիտարկումների ամբողջ պատմության՝ 1850 թվականից ի վեր, ամենաուժեղ Էլ Նինյո երևույթներից մեկը»․ Լևոն Ազիզյան

