Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/6/2026
share

Սևծովյան ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը կնվազի

Հունիսի 24-ից 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սև ծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես շատ ակտիվ կլինի հունիսի 24-ին և հունիսի 28-ին։ Հունիսի 25-ին և 26-ին այն իր ազդեցությունը հիմնականում կթողնի Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջանների վրա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հունիսի 24-ից 27-ը ընկած ժամանակահատվածում, հատկապես գիշերը և  կեսօրյա ժամերին, երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, ժամանակ առ ժամանակ առանձին հատվածներում կրկին կտեղա կարկուտ։ Այս ցիկլոնն իր հետ այսօր՝ հունիսի 24-ին, հյուսիս-արևմուտքից, Սև ծովի շրջաններից իր հետ բերել է ցուրտ օդային հոսանքներ, և այսօր ցերեկային ժամերին երեկվա համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով, և Հայաստանի ամենատաք գոտիներում չի գերազանցի 30 աստիճան: Ամենատաք գոտիներն են՝ Սյունիքի հովտային գոտի, Տավուշի հովտային գոտի, Արարատյան դաշտ և Երևան»,- ասել է Սուրենյանը։

Հունիսի 28-ից տեղումները կդադարեն։ 

facebook sharing button facebook