Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/6/2026
share

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի սկզբին նախ կմեկնի Բաքու, ապա՝ Երևան

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին կմեկնի Բաքու, իսկ 2-3-ը՝ Երևան, հայտնում են «Ազատության» աղբյուրները:

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Մենք տեսել ենք, որ երկիրը գտնվում է Ռուսաստանի կողմից ինտենսիվ և հետևողական ճնշման տակ. այցը աջակցության ուժեղ ազդանշան կհանդիսանա՝ հետևելով արդեն իսկ տրամադրված կոնկրետ աջակցությանը», - Politico-ին ասել էր ԵՄ պաշտոնյան՝ անանում մնալու պայմանով:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան էր ժամանել նաև մայիսին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

facebook sharing button facebook