
Ռուսաստանից Հայաստան հացահատիկ կուղարկվի Ադրբեջանի տարածքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ այսօր Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 10 վագոն։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ադրբեջանի տարածքով Հայաստան հերթական բեռնափոխադրումն էր իրականացվել։ Ռուսաստանից ուղարկվել էր վեց վագոն՝ 408 տոննա քաշով պարարտանյութ։

