Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/6/2026
share

Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ. Factor.am

Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։ ՀՀ պաշտպանության նախարարությունից Factor.am-ին հայտնել են, որ զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»,- փոխանցեցին ՊՆ-ից։

facebook sharing button facebook